Ջրաներկով վերջին անգամ երեխա ժամանակ էի նկարել: Ինձ երբեք չի գրավել ջրաներկը, միշտ խուսափել եմ` համարելով, որ իմը չի: Բայց վերջերս նոր բաներ փորձելու ձգտումս էստեղ էլ դրսևորվեց. հավեսս տվեց, ջրաներկ ու համապատասխան թուղթ առա, որոշեցի մի քիչ փորձարկումներ անել, ու էս պուճուրիկ աբստրակտ նկարը ստացվեց. :)))
( Read more... )
Էս գեղանկարն արել եմ պատերազմի ավարտից մի քանի օր հետո: Էդ օրերին ոչ մի բանի վրա կենտրոնանալ չէր լինում, ու ինչ-որ պահի զգացի, որ հոգեվիճակս գեղանկարի միջոցով արտահայտելու կարիք ունեմ:
Վերջերս բլոգս աչքաթող էի արել, ու մի քանի գործեր կուտակվել են: Էսօր որոշեցի բոլոր կուտակվածները միանգամից տեղադրել-պրծնել:
Մոտ երկու ամիս առաջ արածս գեղանկար: Որոշել էի մի թեթև ու պայծառ աբստրակտ գեղանկար անել իմպաստո տեխնիկայով: Համ էլ առաջին անգամն էր, որ նկարում էի` կտավը պատկերակալի (мольберт) վրա դրած: Օգտագործել եմ ակրիլ ներկեր և ծեփամածիկ: